Գերմանական կայքի անդրադարձը՝ Իվետա Մուկուչյանի եվրատեսիլյան երգին

14:39   7 մարտի, 2016

Moderncultureoftomorrow.com կայքը անդրադարձել է Եվրատեսիլ 2016-ում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի «LoveWave» երգին։ Կայքն իր ընթերցողներին առաջարկել է շաբաթվա առաջին, ամենադժվար օրվա ծանր «լուծը» թոթափել Իվետայի եվրատեսիլյան երգը լսելով։

«Եթե արդեն տրամադրվել եք, որ օրն անցկացնելու եք վատ միջավայրում եւ ցածր տրամադրությամբ, ապա ոչինչ եւ ոչ մեկը չի կարող օգնել ձեզ։ Սակայն եթե օրվա ընթացքում հաճելի անակնկալներ եք սպասում, ուրեմն թող Իվետայի երգի հնչյունները պարարտ հող դառնան՝ երկուշաբթի դրական լիցքերով պարուրվելու համար։ Թող որ դրա շնորհիվ ձեր օրը լինի պայծառ, լուսավոր եւ երջանիկ»։

Ի դեպ, կայքը նաեւ հաջողություն է մաղթել Իվետային.

«Թող, ելույթդ անթերի լինի։ Դու սիրո ալիքի պես արդեն ցնցել ես մեզ, եւ հիմա ժամանակն է, որ ցնցես ամբողջ աշխարհը»,- ասված է կայքում։

 

Պատրաստեց՝ Յանա

 

  



© NEWS.am STYLE