Ժողովուրդ հերիք ա. Հրաչ Մուրադյան

16:47   7 մարտի, 2016

Հայտնի հաղորդավար Հրաչ Մուրադյանը կրկին անդրադարձել է իր անվան շուրջ բարձրացած մեծ աղմուկին։

Վերջին մի քանի օրերի ընթացքում համացանցում բուռն քննարկում էին այն հարցը, իբրեւ թե Հրաչին ծեծել են։ Պատմությունը սկսվեց ոմն Մարիա Սարգսյանի YouTube-ում տարածած կարճ հոլովակի պատճառով, որում «Կիսաբաց լուսամուտներ» ծրագրի հաղորդավարն ասում է. «Ջնջեք այդ նյութը։ Եթե ինչ-որ մատերիալ եմ ես տեսել ինտերնետում ինձանից չնեղանաք»։

Այնուհետեւ Հրաչն իր Facebook-յան էջում գրառում էր կատարել եւ տվել բոլոր հարցերի պատասխանը։ Նա բացատրել էր, որ իրեն ոչինչ չի պատահել, եւ դա հատված է եղել «Կիսաբաց լուսամուտների» հերթական թեժ հաղորդումից։

Սակայն պարզվում է, որ խոսակցությունները դեռ չեն մարել, քանի որ Հրաչն իր Instagram-ի էջում բարկացած գրել է.

«Ժողովուրդ հերիք ա։ Ընկերներս արդեն ծիծաղում են էս թեմայի վրա»,- ընկերների հետ համատեղ լուսանկարը մեկնաբանել է Հրաչը։



© NEWS.am STYLE