Քիմ Քարդաշյանը կրկին մերկ է ներկայացել

11:05   8 մարտի, 2016

Քիմ Քարդաշյանը շարունակում է ուրախացնել մերկ լուսանկարներով:

Երեկ հեռուստաաստղն արդեն ուրախացրել էր նման լուսանկարով, բայց ըստ երեւույթին որպես մարտի 8-ի շնորհավորանք, այսօր 35-ամյա հայուհին իր Instagram–ում նոր լուսանկար է հրապարակել, որտեղ ներկայացել է լրիվ մերկ՝ լուսանկարին կցելով «ազատված» հեշթեգը:

Նշենք, որ երեկվա լուսանկարը, որը երկրպագուները կարծել էին թարմ է, իրականում մեկ տարի առաջ էր արված:

Հիշեցնենք, որ երեկ Քիմը շոփինգի էր գնացել դստեր՝ Նորթի հետ, որը փողոցում իսկական շոու էր կազմակերպել, քանի որ չէր ուզում խանութներում շրջել:



© NEWS.am STYLE