Ռիհաննան արդեն երրորդ շաբաթն է Billboard Hot 100 հիթ շքերթի առաջին տեղում է

18:11   8 մարտի, 2016

Ռիհաննան իր Work հիթով արդեն երրորդ շաբաթն է Billboard Hot 100 հիթ շքերթի առաջին տեղում է: Երգը մեկ շաբաթում վաճառվել է 163 հազար կրկնօրինակ տպաքանակով:

Շաբաթվա գլխավոր նորույթն է դարձել Քելի Քլարքսոնի երգը, որը ութերորդ հորիզոնականում է: Երգն ավելի մեծ հաջողություն է ունեցել շոուի ժամանակ երգչուհու զգացմունքային ելույթից հետո:

Երգչուհին արտասվել էր բեմում, նաեւ հուզել հանդիսականին ու նույնիսկ ժյուրիի անդամներին:

Հետաքրքիր է, որ ԱՄն-ում վերջին յոթ օրերին հենց Piece By Piece երգն է եղել ամենաշատ վաճառվող սինգլը՝ 209 հազար կրկնօրինակ:

Billboard Hot 100 -ի այս շաբաթվա լավագույն տասնյակը.

1. Rihanna - Work (feat. Drake)

2. Justin Bieber - Love Yourself

3. Twenty One Pilots - Stressed Out

4. Flo Rida - My House

5. Justin Bieber - Sorry

6. Zayn Malik - Pillowtalk

7. G Eazy & Bebe Rexha - Me, Myself & I

8. Kelly Clarkson - Piece By Piece

9. Lukas Graham - 7 Years

10. DNCE - Cake By The Ocean



© NEWS.am STYLE