15:01 8 մարտի, 2016Երգիչ Անդրեն կանանց միջազգային օրվա առթիվ անակնկալ է մատուցել բոլոր կանանց եւ աղջիկներին: Երգիչը ներկայացրել է Սիրուշոյի եւ Ավետ Բարսեղյանի հեղինակած «Սրտի արեւ» երգը: Բացի դա` Անդրեն մեր կայքի միջոցով իր սրտի խոսքն ուղղեց գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին.
«Սրտանց շնորհավորում եմ մեր կանանց եւ աղջիկներին եւ, վստահորեն, նշում, որ նրանք ամենագեղեցիկն են, ամենականացին եւ բարին։ Մաղթում եմ, որ միշտ լինեն սիրված եւ գնահատված։ Կցանկանայի, որ մեր կանայք ուշադրության կենտրոնում լինեին ոչ միայն մարտի 8-ին, այլեւ ամբողջ տարի ունենային սիրված լինելու այդ զգացումը»,-ասում է երգիչը, որը տոնի առթիվ նախ շնորհավորում է իր սիրելի կանանց.

«Միշտ առաջնահերթ շնորհավորում եմ մայրիկիս, տատիկիս, քույրիկիս եւ փոքրիկ զարմուհուս՝ Վիկտորիային։ Եւ, իհարկե, առանձնահատուկ եւ ջերմագին շնորհավորանքներ եմ ուղարկում նաեւ իմ երկրպագուհիներին եւ հենց նրանց համար էլ այսօր՝ մարտի 8-ին, որոշեցի ներկայացնել Սիրուշոյի եւ Ավետ Բարսեղյանի հեղինակած «Սրտի արեւ» երգը։ Թող ձեր սրտերում միշտ լինի արեւ, իսկ հոգիներում տիրի այդ արեւից ճառագած ջերմությունը»:
Սյունե Առաքելյան