Կանանց միջազգային օրը Երեւանում (ֆոտոռեպորտաժ)

18:50   8 մարտի, 2016

Նվերներ, ծաղիկներ, ժպիտներ․․․  Երեւանն իսկապես բուրաստանի է նմանվել։ Ամենավառ, ամենագեղեցիկ ու ամենասպասված տոներից է մարտի 8-ը՝ կանանց միջազգային տոնը։

Շուրջբոլորը երփներանգ ծաղիկներ են։ Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ քաղաքի կենտրոնում դրված մի քանի ծաղկե տաղավարների մոտ մարդիկ նկարվում էին, շնորհավորում միմյանց։

NEWS.am STYLE-ի լուսանկարիչը մայրաքաղաքի սրտում շրջելիս հետաքրքիր կադրեր է ֆիքսել։

Մելինե Տոնոյան



© NEWS.am STYLE