Քիմ Քարդաշյանի պատասխանն իր մերկ լուսանկարի վերաբերյալ քննադատություններին

10:16   9 մարտի, 2016

Ահա արդեն երկու օր է, Քիմի մերկ լուսանկարները մեծ աղմուկ են առաջացրել ու բուռն քննարկվում են բոլոր պարբերականներում: Ամեն ինչ սկսվել էր այն լուսանկարից, որը Քիմը հրապարակել է երկու օր առաջ:

Մի քանի հանրահայտ մարդիկ միանգամից քննադատել են լուսանկարը, իսկ Քիմն էլ անմիջապես պատասխան է տվել նրանց:

«Քիմ Քարդաշյանն այսօր մերկ սելֆի է հրապարակել: Եթե Քիմն ուզում է մեզ որևէ նոր բան ցույց տալ, նա ստիպված կլինի կուլ տալ տեսախցիկը»,- գրել է 70-ամյա Բեթ Միդլերը:

«Հեյ, Բեթ Միդլեր, գիտեմ, որ հիմա այն ժամն է, որ դու հաստատ քնած կլինես, բայց եթե արթուն ես՝ ապա քո մերկ լուսանկարը հրապարակիր»,- պատասխանել է Քիմը, կցելով «Կատակ» հեշթեգը:

«Ես չեմ ուզում, որ դուք հետո ինձ նվերներ ուղարկեք՝ ձևացնելով իբրև մենք ընկերներ ենք»,- հավելել էր Քիմը Բեթի քննադատությանը:

Ամենազվարճալի մեկնաբանություններից մեկի հեղինակը լրագրող Փիրս Մորգանն էր.
«Ես գիտեմ, որ ամուսինը 50 մլն դոլար պարտք ունի, բայց դա անհեթեթ է: Գուցե գոնե ես քեզ համար հագուստ գնեմ»
Քիմն էլ ի պատասխան գրել էր.

«Էյ Փիրս Մորգան, երբեք մի առաջարկիր հագուստ գնել ամուսնացած կնոջ համար: Դա «Էշլի Մեդիսոն» ծանոթությունների կայքի ոճով է»։

Քիմի լուսանկարին արձագանքել է նաև դերասանուհի Քլոե Գրեյս Մորեթցը:

«Քիմ Քարդաշյան, ես անկեղծորեն հույս ունեմ, որ դու հասկանում ես, թե երիտասարդ կնոջ համար ինչ կարևոր է գիտակցել, որ նպատակներին կարելի է հասնել նաև առանց մարմինն ի ցույց դնելու: Հսկայական տարբերություն կա, երբ դու որպես հանրահայտ մարդ քեզ հարգելու առիթ ես տալիս ու երբ դու քեզ ամաչացնելու առիթ ես տալիս »,- գրել էր դերասանուհին իր միկրոբլոգում: 

«Ողջունե՛նք Քլոե Գրեյս Մորեթցին, որին ոչ ոք չգիտեր մինչև այս պահը: Ի դեպ Nylon ամսագրում քո լուսանկարով շապիկը բավականին գեղեցիկ է ստացվել»,- պատասխանել է Քարդաշյանը՝ հավելելով իր հերթական մերկ սելֆին:



© NEWS.am STYLE