Մըրայա Քերի. Չգիտեմ, թե ով է Ջենիֆեր Լոպեսը

12:34   9 մարտի, 2016

Ջեյ Լոյի նկատմամբ Մըրայա Քերիի հակակրանքը հին պատմություն է։ Մըրայան Ջեյին իր մրցակիցն էր համարում այն ժամանակ, երբ երկու աստղերն էլ փայլում էին փառքի օլիմպոսում: Չնայած Մըրայան արդեն վաղուց այսպես ասած՝ հանգստի գնացած աստղ է, իսկ Ջեյ Լոն շարունակում է իր փառավոր ճանապարհը, բայցեւայնպես Քերին դեռ ատելություն է զգում Լոփեսի նկատմամբ:

Ժամանակին Քերին լրագրողներին հայտնել էր, որ չգիտի, թե ով է Ջեյ Լոն:

Երգչուհին վերահաստատել է իր վերաբերմունքը նախկին մրցակցի նկատմամբ:

Պապարացիները Քերիին «բռնացրել են» Beverly Hilton հյուրանոցի մոտ ու նորից հարցրել Ջեյ Լոյի նկատմամբ նրա վերաբերմունքի մասին:

«Ես շարունակում եմ չճանաչել նրան»,- ասել է Քերին

Նշենք, որ երկու փոփ-դիվաների միջեւ թշնամանքը վաղուց է սկվել: Քերին միշտ ու ամենուրեք վստահեցնում է, որ Ջենիֆերը երկրորդական երգչուհի ու դերասանուհի է: Լոպեսն էլ իր հերթին բազմիցս կարծիք է հայտնել, որ իր գործընկերուհին չափից գոռոզամիտ է ու չափից շատ մտահոգված իր ավելորդ քաշով:

Աղբյուրը՝ TMZ



© NEWS.am STYLE