Հագուստի հայտնի արտադրողը «unisex» հավաքածու է թողարկել

17:29   9 մարտի, 2016

Հագուստի հայտնի իսպանական արտադրող Zara ընկերությունը «unisex» հագուստի հավաքածու է թողարկել, հաղորդում է The Mashable-ը:

Սահմանափակ հավաքածուում տեղ են գտել 1970-ականների ոճի ջինսե տաբատները, դասական մոխրագույն սպորտային բաճկոններ եւ սպիտակ մարզաշապիկներ:

Հավաքածուի հագուստները կարող են կրել թե կանայք, թե տղամարդիկ:

Նման հավաքածուի թողարկումը պայմանավորված է հաճախորդների պահանջով: Նման մոդելի հագուստները մեծ պահանջարկ են սկսել վայելել դեռ նախորդ տարվանից, երբ ներկայացվել էին Saint Laurent-ի, Gucci-ի եւ Burberry-ի հավաքածուները:



© NEWS.am STYLE