Երկրպագուները երեք օր հերթ են կանգնել՝ Քանյե Ուեսթի Yeezys կոշիկներ գնելու համար

15:02   9 մարտի, 2016

Քանյե Ուեսթը մարդ չէ, վիճակ է: Ռեփերի ժողովրդականությունը անցել է բոլոր հնարավոր սահմանները: TMZ-ը գրում է, որ ԱՄՆ-ում խանութներից մեկում երգչի երկրպագուները շաբաթ օրվանից հերթ են կանգնած՝ Ուեսթի Yeezys կոշիկները ձեռք բերելու ակնկալիքով: Նրանք վստահեցնում են, որ իրենք տեղեկություն ունեն, որ խանութը պետք է ստանա կոշիկների վերջին հավաքածուն:

Ընդհանուր առմամբ, նշվում է, որ ամեն օր Լոս Անջելեսի խանութ միայն 60 զույգ կոշիկ պետք է ստանա: Կոշիկի գինը 350 դոլար է:

Խանութների առջեւ մարդիկ գրանցվում են հերթում եւ օրվա ընթացքում երեք անգամ պետք է գան եւ կրկին գրանցվեն՝ առավոտյան, կեսօրին եւ երեկոյան (Քանյե, դու գժվե՞լ ես, թե՞ աշխարհն է գժվել):

Ու եթե դուք գոնե մեկ անգամ չհաստատեք ձեր գրանցումը, ապա ավտոմատ կերպով դուրս կմնաք հերթից:

Ի դեպ, արդեն շատերն առցանց հազար դոլար են առաջարկում այն կոշիկների համար, որոնք պետք է հայտնվեն քաղաքի խանութներում: Այնպես որ, նրանք, ովքեր հերթի են կանգնած, կարող են գումար վաստակել վերավաճառքի միջոցով:



© NEWS.am STYLE