Թոփ 7 բյութի-խորհուրդ աղջիկներին

19:08   10 մարտի, 2016

Խորհուրդ 1

Փորձեք շպարվելիս մեկ շեշտադրում ընտրել: Այսինքն եթե smoky eyes ես ուզում ստանալ, շուրթերդ ընդգծիր մեղմ ծիրանագույն փայլով, ոչ թե կարմիր շրթներկով:

Խորհուրդ 2 

Շատ աղջիկներ շպարվելիս սխալմամբ նախընտրում են արտահայտիչ դարձնել շրթունքները կամ աչքերը: Իրականում պետք է շեշտը դնել իդեալական երանգի վրա, որը գեղեցիկ կլինի առանց վառ արտահայտված smoky eyes-ի եւ նույնիսկ առանց կարմիր շրթներկի:

Խորհուրդ 3

Քնից առաջ շպարը մաքրեք նախ դեմքը մաքրող քսուքով, ապա գելով եւ միայն վերջում՝ տոնիկով: Դա կպաշտպանի ձեր մաշկը միկրոօրգանիզմների բազմացումից, որոնք հատկապես ակտիվանում են գիշերը: Դրանց համար կոսմետիկան լրացուցիչ սնուցում է, ուստի պետք է խնամքով այն մաքրել:

Խորհուրդ 4

Եթե Ձեր դեմքին բորբոքում կա, նախքան շպարվելը պետք է դեմքին հանգստացնող լոսիոն քսել:

Խորհուրդ 5

Աչքերի տակ առաջացած պարկերը եւ սեւ շրջանակները թաքցնելու համար օգտագործեք կոնսիլեր: Իսկ բերանի մոտ փոքրիկ կնճիռները թաքցնելու համար կոնսիլեր քսեք շուրթերի կոնտուրներին:

Խորհուրդ 6

Երբեք մի օգտագործեք մեկ ուրիշի տուշը եւ մի տվեք ձերն ուրիշներին, անգամ ամենամտերիմ մարդկանց:

Խորհուրդ 7

Շպարը թարմացնելու եւ հոգնածության հետքերից ազատվելու համար կարմրաներկ քսեք քթանցքերի շուրջը՝ թեթեւակի դիպչելով աչքերի ստորին հատվածին:

Աղբյուրը՝ soulpost.ru



© NEWS.am STYLE