Ինչու է այդքան կարեւոր մինչեւ 25 տարեկանը հետ վարժվել հրամայելուց

22:03   22 մարտի, 2016

Ամենահետաքրքիրն այն է, որ կանայք բողոքում են անհոգատար տղամարդ-«բալիկներից» կամ էլ նրանից, որ տղամարդիկ մանրացել են: Իբր` «ես ամեն ինչ մենակ եմ անում, իսկ իմ տղամարդը միայն գարեջուր է խմում ու նրանից ոչ մի օգուտ չկա»: Կամ էլ`   «չորս կողմը թուլամորթներ են, որտեղի՞ց ուժեղ տղամարդ գտնեմ»:

Տղամարդու հանդիպելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ է, որ դուք ինքներդ տղամարդ չլինեք: Եվ ցանկալի է, որ ինքներդ ձեզ վրա այդ ուղղությամբ աշխատեք մինչեւ 25 տարեկանը: Տարիների հետ բոլոր վատ սովորույթներն ամրանում են, մենք սկսում ենք ինքնաբերաբար գործել՝ նույնիսկ չնկատելով, թե դա ինչ ազդեցություն է թողնում շրջապատի վրա: 

Սկսեք ամենափոքրից. Ժպիտով պատասխանեք այն տղային, որը մետրոյում ձեզ զիջել է իր տեղը: Նստեք այդ տեղում, նույնիսկ եթե ընդամենը երկու կանգառ եք գնալու:   «Շնորհակալություն» ասացեք տղամարդուն, որը ձեզ համար պահել է դուռը: Տղամարդկանցից օգնություն խնդրեք, նույնիսկ եթե դուք ամեն ինչ կարող եք եւ գիտեք ինքնուրույն անել: «Կարեւոր է, որ կարողանաք ամեն ինչ ինքներդ անել, բայց դա չի նշանակում, թե պիտի ամեն ինչ ինքներդ անեք»:

Բայց չարժե, որ ընկնեք կպչուն աղջիկների ծայրահեղությունների մեջ, որոնք տնից դուրս գալ չեն կարողանում, մինչեւ 20 անգամ չզանգեն տղամարդուն.  «Արեւս, փողոցում սա՞ռն է, թե տաք: Ի՞նչ հագնեմ: Գիտե՞ս, թե ոնց հասնեմ N փողոց: Ի՞նչ հագնեմ:  Իսկ իմ մեքենայի բենզինի բաքը ո՞ր կողմում է»:

Ինչպես որ կան մայրիկ-աղջիկներ, այնպես էլ կան տղամարդ-հայրիկներ: Նրանց դուր է գալիս հոգ տանել կնոջը եւ նրա փոխարեն կայացնել բոլոր որոշումները: Բայց որպես կանոն, նրանք տարիքով տղամարդիկ են: Եվ ոչ ինքնուրույն ապրելու իրավունքի համար պետք կլինի թանկ վճարել, թեկուզ նրանով, որ նման տղամարդը կարող է ավելի շուտ մեռնել, իսկ արդեն ոչ երիտասարդ աղջկան «որդեգրելու» ցանկություն ունեցողներ գուցե չգտնվեն:

Եղեք այն, ինչ կաք, մի վախեցեք ձեր ինքնուրույնությունը զիջել զուգընկերոջը, բայց նաեւ մի վախեցեք ընդունել նրանը: Թիմում խաղացեք եւ ապրեք. «ես հաղթել եմ — դու հաղթել ես» ռազմավարության համաձայն: Դա միշտ ավելի շատ բան է տալիս, քան «ես հաղթեցի-դու պարտվեցիր» ռազմավարությունը:

Աղբյուրը՝ Liza.ua



© NEWS.am STYLE