12:03 11 մարտի, 201636-ամյա Ադամ Լիվայնն ու 26-ամյա մոդել Բեհաթի Փրինսլուն շուտով ծնողներ կդառնան, գրում է People–ը: Ըստ պարբերականի, Փրինսլուն հիմա երեք կամ չորս ամսական հղի է:

Հիշեցնենք, որ զույգը նշանդրեքի մասին հայտարարել էր 2013 թ. հուլիսին: Դրանից մեկ տարի անց Victoria's Secret –ի մոդելն ու Maroon 5 խմբի մենակատարն ամուսնացել էին Մեքսիկայում:
Ի դեպ, հարսանյաց արարողությունից հետո Ադամը հարցազրույցում հայտնել էր, որ արդեն պատրաստ է «թեկուզ հարյուր երեխա» ունենալ: Բեհաթին էլ էր խոստովանել, որ շատ է ուզում մայրանալ։