Հարբած Մադոննան ձախողել է իր համերգն Ավստրալիայում՝ արտասվելով բեմում

10:05   11 մարտի, 2016

Մադոննայի այս համերգային շրջագայությունը ուղեկցվում է աղմկահարույց պատմությունների շարքով: Երգչուհու ոչ մի համերգ ժամանակին չի սկսվել. Մադոննան միշտ ներկայացել է երկու կամ երեք ժամ ուշացումով: Եվ ամեն անգամ հանրահայտ երգչուհին իրեն արդարացնում էր որեւէ տեխնիկական խնդիրով, բայց բեմ էր դուրս գալիս հարբած: Ավստրալիայի համերգն էլ բացառություն չէր:

Մադոննա Մելբուրնում չորս ժամ ուշացումով էր բեմ դուրս եկել: Իսկ երբ «Փոփ երաժշտության թագուհին» վերջապես ծաղրածուի հանդերձանքով սկսել է իր համերգը՝ սոցցանցերում գրեթե անմիջապես բազմաթիվ թվիթներ էին հայտնվել։ Համերգին ներկաները գրում էին, որ երգչուհին հարբած է:

Չնայած Մադոննա ինքը բեմից հայտարարել էր, որ հարբած չէ ու որ կյանքում առաջին անգամ է բեմ դուրս գալիս կոկտեյլով:

Քիչ ավելի ուշ՝ երգերից մեկի կատարման ժամանակ Մադոննայի մեջքի հետեւում երեւացել էր նրա որդու Ռոկկոյի լուսանկարը, իսկ երգչուհին սկսել էր արտասվել՝ հայտարարելով, որ կցանկանար այդ պահին Նյու Յորքում լինել:

Հենց այդ նույն պահին Նյու Յորքում երգչուհու նախկին ամուսին Գայ Ռիչին ու նրա որդին Ռոկկոն դատարանի լսումներում էին:

Հիշեցնենք, որ Նյու Յորք քաղաքի դատարանը նախնական որոշում է կայացրել երգչուհու ու ռեժիսորի 15-ամյա որդու խնամակալության հարցում Գայ Ռիչիի ու Մադոննայի միջեւ ծագած տարաձայնության վերաբերյալ: Ռոկկոն հեռացել է տանից ու ցանկություն է հայտնել ապրել իր հոր՝ Գայ Ռիչիի հետ Լոնդոնում:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE