Հեռուստաալիքները հրաժարվել են ցուցադրել plus-size մոդելների մասնակցությամբ գովազդը

15:02   11 մարտի, 2016

Կարծես թե նոր սկանդալ է հասունանում: NBC եւ ABC հեռուստաալիքները հրաժարվել են հեռարձակել Lane Bryant կանացի հագուստի գովազդային տեսահոլովակը՝ հանրահայտ մոդել Էշլի Գրեհեմի ու ոչ ստանդարտ կազմվածքով այլ աղջիկների մասնակցությամբ։

NBC եւ ABC  հեռուստաալիքների ներկայացուցիրները դեռ չեն մեկնաբանել գովազդային տեսահոլովակից հրաժարվելու իրենց որոշումը: Ենթադրվում է, որ այդ որոշումը կապված է հենց այն հանգամանքի  հետ, որ մոդելները փարթամ կազմվածք ունեն, այլ ոչ թե որ նրանք ներքնազգեստով են, քանի որ այդ նույն հեռուստաալիքների եթերում ցուցադրում են ավելի նիհար, կիսամերկ աղջիկների մասնակցությամբ տեսահոլովակներ:

Էշլի Գրեհեմը, Թարա Լիննը, Ջորջիա Փրաթն ու փարթան կազմվածքով մյուս մոդելները հայտնվում են միայն ներքնազգեստով ու պատմում, թե ինչու է իրենց դուր գալիս իրենց մարմինը եւ ինչու է իրենց հատկապես նման մարմին պետք: Էշլին, օրինակ, ցուցադրում է  քիքսբոքսինգի մի քանի հնարք ու հայտարարում, որ իր մարմինը ստեղծված է ուժեղ ու սեքսուալ լինելու համար:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE