16:09 11 մարտի, 2016Փարիզում ավարտվել է Նորաձեւության շաբաթը: Իրինա Շեյքը ակտիվ մասնակցություն է ունեցել դրան՝ հայտնվելով տարբեր ցուցադրությունների պոդիումներին: Բրեդլի Քուփերը միշտ իր սիրելիի կողքին էր: Իսկ Փարիզում անցկացրած վերջին օրը նա Իրինային Օպերա էր հրավիրել:




Հետո 41-ամյա դերասանին Իրինայի հետ տեսել են Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում՝ Նյու Յորքում:





Հիշեցնենք, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում վերջին ցուցադրությունն էր Prada–ի «կրտսեր քրոջ»՝ Miu Miu-ի ցուցադրությունը: Պոդիում էին բարձրացել Իրինա Շեյքը, Քենդալ Ջեները, Ջոան Սմոլսթը, Ջիջի ու Բելլա Հադիդները, Ադրիանա Լիման, Լարա Սթոունը, Էմիլի Ռատաժկովսկին ու այլ մոդելներ:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Splash