Նոր միտում. ծաղիկների, սուշիի, մուլտհերոսների, թռչունների պատկերով շուրթեր

20:37   11 մարտի, 2016

Երբ արհեստավարժ դիմահարդարները համադրում են շպարն ու արվեստը, նման գեղեցիկ աշխատանքներ են ծնվում։

Շուրթերի արվեստ. ահա այսպես կարելի է անվանել այն նոր միտումը, որը սկսել է քամու նման տարածվել ամբողջ աշխարհում։ Այս նկարազարդված շուրթերը եւս մեկ անգամ ցույց են տալիս եւ ապացուցում են, որ դիմահարդարումը արվեստ է եւ այս երկուսի միջեւ անմիջական, ներդաշնակ կապ կա։

Այժմ մեկը մյուսի հետեւից պրոֆեսիոնալ դիմահարդարները ցուցադրում են իրենց հմտություններն ու մտքի թռիչքը՝ ծաղիկների, սուշիի, մուլտհերոսների, թռչունների, երաժշտական նոտաների, օվկիանոսի եւ այլ պատկերներով ներկելով շուրթերը։

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ Daily mail



© NEWS.am STYLE