14:40 11 մարտի, 2016Նախկին պոռնոաստղ ու Քալիֆորնիայի նահանգապետի նախկին թեկնածու Մերի Քերին բաժանվում է ամուսնուց սեքսի բացակայության պատճառով, գրում է TMZ–ը:
Մերին վստահեցնում է, որ ամուսնու՝ Մարիո Մոնգեի (դերասանուհու երկրորդ ամուսինն է) հետ սեքսն իրեն չի բավականցնում: Այդ իսկ պատճառով 35-ամյա դերասանուհին անցած շաբաթ ապահարզան է պահանջել: Մերին հայտարարում է, որ Մարիոն ուզում է իրեն տնային տնտեսուհի դարձնել ու ստիպում է վերականգնել իր իսկական անունը՝ Մերի Էլեն Քուք:

Պոռնոաստղի ու Մարիոյի ամուսնական կյանքը տեւել է վեցուկես տարի: Մերին ամուսնուց պահանջում է մշտական գումարային աջակցություն, երկու ավտոմեքենա ու բնակարան Հյուսիսային Հոլիվուդում ու վստահ է, որ դատապաշտպանները կօգնեն, որ ինքն այդ ամենը «կորզի» իր նախկին ամուսնուց:
Մերին հայտնում է, որ արդեն պատրաստ է հանդիպել ուրիշ տղամարդկանց հետ ու հնարավորինս շատ սեքսով զբաղվել:

Նշենք, որ 1980 թ ծնված Մերի Քերին 30 տարեկանում արդեն հասցրել էր ավելի քան 80 պոռնոֆիլմերում նկարահանվել: Քաղաքականությամբ սկսել է հրապուրվել 2003 թ. երբ առաջադրել է իր թեկնածությունը Քալիֆորնիայի նահանգապետի պաշտոնի համար: Պատասխանատու պաշտոնի համար պայքարը զուտ խորհրդանշական էր, այն ընդամենը եւս մեկ անգամ ուշադրություն գրավեց նրա հիմնական մասնագիտության նկատմամբ՝ կատարելով գովազդի դեր: