Քիմ Քարդաշյանին տեսել են որդու՝ Սեյնթի անունով նոր մանյակով

15:29   11 մարտի, 2016

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Քիմ Քարդաշյանը մերկ սելֆիներին առնչվող սկանդալից հետո առաջին անգամ ներկայացել է հանրությանը: Հայուհին գնացել էր նկարահանելու իր Keeping Up With The Kardashians ռիելիթի շոուի հերթական դրվագը: 35-ամյա հայուհուն ընկերակցում էր նրա քույրը՝ Քորթնին:

Ամենակարեւորը, ինչ մեզ հաջողվեց տեսնել լուսանկարում, Քիմի վիզն ամուր ընդգրկող կարճ արծաթե մանյակն էր՝ նրա որդի Սեյնթի անունով:

Հիշեցնենք, որ Քիմը երեկ բավականին հստակ պատասխանել էր իր հասցեին անաբարյացակամ արտահայտվողներին: Քիմը ամեն ինչին արձագանքել էր հանգիստ՝ հրապարակելով տեսագրություն՝ Լիլի Ալենի F*** You երգի ներքո:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE