Քիմ Քարդաշյանը հրապարակել է 3 ամսական Սեյնթի նոր լուսանկարը

10:01   12 մարտի, 2016

Քիմ քարդաշյանն իր Twitter–ում ներկայացրել է 3 ամսական որդու՝ Սեյնթի լուսանկարը:
«Դու արեւ ես, որը լուսավորում է իմ առավոտը, փոքրիկս»,- ստորագրել է Քարդաշյանը երեխայի լուսանկարը:

Սա արդեն Սեյնթի երկրորդ լուսանկարն է, որը Քիմը ցույց է տալիս իր երկրպագուներին:

Հիշեցնենք,որ նախանցած օրը Քիմը պատասխանել է իր եւ իր մերկ սելֆիների մասին բոլոր անբարյացակամ արտահայտվողներին: Քիմն ամեն ինչին արձագանքել է հանգիստ՝ հրապարակելով մի տեսագրություն՝ Լիլի Ալենի F*** You երգի հնչյունների ներքո։



© NEWS.am STYLE