Շքեղ Քայլի Ջեները՝ Sugar Factory քաղցրավենիքի խանութի բացմանը

15:13   12 մարտի, 2016

Քայլի Ջեները ներկա էր Օռլանդոյում Sugar Factory քաղցրավենիքի խանութի բացմանը: Եվ դատելով այն ամենից, ինչ կատարվում էր խանութների առաջ՝ ակնհայտ է դառնում, որ Քարդաշյանների գերդաստանն արդեն ընտրել է, թե ով պետք է շարունակի Քիմի գործը։

18-ամյա աղջիկը ժամանել է Sugar Factory ցանցի խանութի բացմանը, որի գովազդով ժամանակին Քիմն էր զբաղվում: 35-ամյա հայուհին էստաֆետան փոխանցել է Քայլիին, որը ըստ երեւույթին արդարացնում է քրոջ ակնկալիքները:


Քայլին հայտնվել է կապույտ մազերով, սկսել է լուսանկարվել երկրպագուների հետ, իսկ հետո էլ խանութում, իսկ դրանից քիչ անց Instagram–ում տեսագրություն է դրել, ստորագրելով. «Ես սիրում եմ քեզ, Օռլանդո»։

I love you Orlando

A video posted by King Kylie (@kyliejenner) on

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարներ՝ Splash



© NEWS.am STYLE