Մադոննան կրկին բեմ է դուրս եկել հարբած

13:03   14 մարտի, 2016

Մադոննայի համաշխարհային շրջագայությունը շարունակվում է: Երգչուհին հանգստյան օրերին իր երկրորդ համերգն է տվել Ավստրալիայում, որտեղ առաջին համերգի ժամանակ արդեն հասցրել է խայտառակվել՝ համերգը չորս ժամ ուշացումով սկսելով, իսկ հետո էլ հարբած վիճակում բեմ դուրս գալով։

Երկրորդ համերգը բացառություն չէր ու «Փոփ երաժշտության թագուհին» սկսել է խմել հենց բեմում։

Հիշեցնենք, որ երգչուհու սթրեսային հոգեեվիճակը նրա որդու Ռոկկոյի պատճառով է: Նյու Յորքի դատարանը նախնական որոշում է կայացրել Գայ Ռիչիի ու Մադոննայի ընտանեկական տարաձայնությունների շուրջ, որոնք վերաբերում են նրանց 15-ամյա որդու խնամակալությանը: Ռոկկոն հեռացել է տանից ու հոր՝ Գայ Ռիչիի հետ Լոնդոնում ապրելու ցանկություն հայտնել:

Աղբյուրը՝ TMZ



© NEWS.am STYLE