Ավրաամ Ռուսոն պատմել է Եգոր Քրիդի հետ սկանդալի մասին

15:10   14 մարտի, 2016

Հանրահայտ երգիչ Ավրաամ Ռուսոն առաջին անգամ մեկնաբանել է մի քանի օր առաջ Սոգդիանայի հետ իր զուգերգի շնորհանդեսին ոչ պակաս հանրահայտ երգիչ Եգոր Քրիդի հետ կատարված սկանդալային պատմությունը: Երգիչը դեռ մինչեւ միջոցառումը սկսվելը դահլիճից դուրս էր եկել: Պարզվել է, որ Քրիդին դուր չէր եկել, որ շնորհանդեսին իրեն փորձել են լուսանկարել:

Պարզվում է Եգոր Քրիդը չի սիրում հավաքույթներ:

«Ես պարզապես չգիտեի այդ մասին: Ես չէի ուզում, որ նրան վիրավորեին: Գուցե լրագրողները նրան իրոք չափից շատ են մոտեցել, ուզում էին լուսանկարել: Մարդը եկել էր՝ իմ նկատմամբ իր հարգանքը ցուցաբերելու: Չէի ցանկանա, որ նրան ինչ-որ մեկը վիրավորեր: Բայց ինչ եղել, եղել է»,- մեջբերում է Աբրաամ Ռուսոյին ProZvezd-ը:



© NEWS.am STYLE