10:03 15 մարտի, 2016Բնական է, որ Քիմ Քարդաշյանի մերկ սելֆիների շուրջ ամբողջ սկանդալի տրամաբանական ավարտը սա պետք է լիներ:

Հայուհու մերկ պատկերը հայտնվել է Մելբուրնի արվարձաններից մեկում՝ Գվեյն փողոցի տներից մեկի պատին:

Մերկ Քիմ Քարդաշյանի գրաֆիտիի հեղինակը տեղացի նկարիչ է, որն իր սոցցանցի անձնական էջում տեղադրել է այս ստեղծագործությունը:
Նկարչի անունը անհայտ է. արդեն չորս տարի է նա պահպանում է անանունությունը: Մեկ շաբաթ առաջ այդ նույն պատի վրա հայտնվել էր Դոնալդ Թրամփի գրաֆիտին:

Աղբյուր ՝ Daily Mail