Կրքոտ Քենդալ Ջեները՝ Calvin Klein-ի գովազդում

13:33   15 մարտի, 2016

Love  ամսագրի Youtube ալիքում  հայտնվել է Քենդալ Ջեների մասնակցությամբ տեսագրություն, որում աղջիկը ցուցադրում է Calvin Klein ապրանքանիշի լողազգեստները:  Քենդալն այդ ապրանքանիշի դեմքն է: Քենդալ Ջեները, սառույցի խորանարդիկ, լողազգեստ ու դանդաղեցված նկարահանումներ՝ ահա եւ նոր տեսահոլովակի համառոտ բովանդակությունը:

Տեսահոլովակում Քենդալը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է կյանքի կոչել «առավոտյան՝ լողավազան, գիշերը՝ երեկույթի» սկզբունքը, իսկ դրա համար առիթ է դարձել այն փաստը, որ ապրանքանիշը նորից սկսել է լողազգեստների հավաքածու թողարկել: Ճիշտ է Calvin Klein–ի ներքնազգեստի համար նույնպես կադրում տեղ գտնվել է:



© NEWS.am STYLE