Մեկ միլիոն դիտում. Իվետա Մուկուչյանի եվրատեսիլյան երգի ալիքները տարածվում են

16:44   15 մարտի, 2016

«Եվրատեսիլ 2016»-ին Հայաստանի  պատվիրակ Իվետա Մուկուչյանի «LoveWave» երգի ալիքները տարածվում են ամբողջ աշխարհում։ Չնայած ստեղծագործությունն ընդամենը երկու շաբաթ առաջ է թողարկվել մրցույթի պաշտոնական կայքում՝ այն արդեն մեկ միլիոնից ավելի դիտում ունի, մոտ 13800 լայք եւ բազմաթիվ դրական մեկնաբանություններ։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա 1-ին կիսաեզրափակիչ փուլում: 

 



© NEWS.am STYLE