Իսկական տղամարդուն բնորոշ 8 հատկանիշ

21:10   25 մարտի, 2016

1. Ոչ թե խոսքով, այլ գործով

Տղամարդկանց հոգեբանությունը կանանց հոգեբանությունից տարբերվում է նրանով, որ ուժեղ սեռի ներկայացուցիչները մեծամասամբ շատ նեղ են մտածում ու կյանքի ցանկացած իրավիճակ ընկալում են որպես գործողությունների հստակ ալգորիթմով խնդիր, որը պետք է լուծել: Երկար ու անիմաստ խոսակցությունները բացառապես կանանց են բնորոշ, այնպես որ այն տղամարդը, որն անընդհատ խոսում է ու ոչինչ չի անում՝ հեռու է իսկական տղամարդ համարվելուց:

2. Ցանկությունների հստակ գիտակցում

Իսկական տղամարդը միշտ գիտի, թե ինչ է ուզում ու ձգտում է իր նպատակների ու ցանկություննեի իրականացմանը: Եվ ևս մեկ կարևոր հանգամանք՝իսկական տղամարդը միշտ ունի՛ նպատակներ ու ցանկություններ:

3. Պատասխանատվություն

Իսկական տղամարդու բնորոշող ևս մեկ կարևոր հատկանիշ է պատասխանատվություն ստանձնելու ունակությունը: Պատասխանատվություն իր բառերի, իր արարքների, իր կնոջ բարեկեցության ու ապագայի համար:

4. Սեփական կարծիք

Իսկական տղամարդը միշտ իր տեսակետն ունի ամեն ինչի մասին ու միշտ հետևում է դրան: Անկասկած նա լսում է մտերիմների խորհուրդները, պատմում նրանց իր դատողությունները, քննարկում իրադարձությունների զարգացման այս կամ այն տարբերակները: Բայցևայնպես նա որոշումն ինքն է կայացնում՝ առանց որևէ մեկի օգնության:

5. Գնահատելու ու շնորհակալ լինելու կարողությունը

Նայեք, թե ինչպես է տղամարդը շփվում իր հարազատների, ընկերների ու սիրելի մարդու հետ: Դա շատ բան կպատմի նրա մասին: Իսկական տղամարդը կարողանում է շնորհակալ ու ուշադիր լինել նրանց նկատմամբ, ով իրեն սեր ու հոգատարություն է պարգևում: Նա այդ սերը չի ընկալում որպես ինքնըստինքյան ենթադրվող մի բան, հակառակ դեպքը բարդույթների վառ դրսևորում է:

6. Առատաձեռնություն

Խոսքն այն մասին չէ. որ նա պետք է վերջին փողը ծախսի ձեզ համար վարդեր գնելու համար: Հաջողակ տղաամարդիկ կարողանում են իրենց գումարն այնպես տնօրինել, որ միշտ փող ունենան: Բայց բոլորովին այլ բան է, երբ նա ռեստորանում մինչև վերջին կոպեկը հաշվում է գները ու ավելի սարսափելի է, երբ ձեզ է ասում, որ դա « չափից թանկ է»: Իսկական տղամարդը, նույնիսկ եթե համապատասխան հնարավորություններ չունի, երբեք չի խոստովանի դա, քանի որ դա կվիրավորի նրա տղամարդկային արժանապատվությունը: Չէ՞ որ մենք գիտենք, որ ռոմանտիկ ժեստերի համար իրականում փող պետք չէ: Դաշտային ծաղիկների փունջը ու նրա սիրահարված աչքերը մեզ ավելի շատ կուրախացնեն, քան աշխարհի ամենաթանկ ադամանդը, որը նրա քարտուղարն է ընտրել:

7. Հավատարմություն

Իսկական տղամարդը հարգում է իր սեփական ընտրությունը, դրա համար էլ նա հավատարիմ է իր սիրեցյալին ու ընկերներին: Իսկ եթե ոչ՝ ուրեմն նա առաջին հերթին ինքնավստահության խնդիր ունի:

8. Հուսալիություն

Իսկական տղամարդու խոսքին կարելի է հավատալ: Նա միշտ կատարում է իր խոստումը: Աջակցությունն ու պատրաստակամությունն այն հատկանիշներն են, որոնք միշտ ասոցացվում են իսկական տղամարդու հետ: Իսկական տղամարդուց երբեք խարդախություն կամ դավաճանություն չես սպասում:

Աղբյուրը՝ formulalubvi.com



© NEWS.am STYLE