Մարզակոշիկներ. սեզոնի երեք ամենանորաոճ համադրությունները

20:11   17 մարտի, 2016

Գարունը մեզ արդեն վաղուց ստիպել է մարզակոշիկներ հագնել: Մենք ընտրել ենք այս գարնան երեք ամենաարդիական եւ ոճային համադրությունները: 

Մարզակոշիկներ + միդի

Միդի երկարությունն առաջվա պես նախընտրելի միտումներից է համարվում, իսկ մարզակոշիկները, առանց չափազանցության, դրան իդեալականորեն են համապատասխանում: Ծնկից ներքեւ զգեստներն ու կիսաշրջազգեստներն ընդգծում են շքեղ ոտքերը` թույլ տալով անկրունկ կոշիկների առկայությունը:  

Ուշադրություն դարձրեք մարզակոշիկների առավել լակոնիկ մոդելներին կամ էլ, ընդհակառակը, ընդգծված կոշտ եւ մեծ տարբերակներին: 

Մարզակոշիկներ + ջինսեր

Սեզոնի ամենաայժմեական դենիմը կարճացված ջինսերն են` կտրված եզրով: Իմիջիայլոց, պատառոտված եզրով նմուշները նույնպես մոդայիկ են: Այդ համադրությունն ունիվերսալ է մարզակոշիկի ցանկացած մոդելի համար` վազքի կոպիտ կոշիկներից մինչեւ մինիմալիստական եւ հակառակը` բարդ նախշազարդերով մոդելներ:  

Մարզակոշիկներ + տաբատով կոստյում

Տաբատով կոստյումն ու մարզակոշիկներն ընդամենը թվում են լիովին անհամատեղելի:  Իրականում երկմաս կոստյումը մեղմող իդեալական զույգ կդառնան սնիկերսները: 

Իհարկե, պետք է հասկանալ, թե որտեղ ես որոշել երեւալ այդ այժմեական հանդերձանքով. ընկերուհիների հետ հանդիպմանը կարելի է խիզախորեն հագնել ինքնատիպ մոդելի մարզակոշիկ, իսկ աշխատանքի գնալու համար լավագույն լուծումը կդառնան վերոհիշյալ մոդելները «սուպերսթարների» ոճով (սպիտակ մարզակոշիկներ, առանց ավելորդ մանրամասների եւ շեշտերի):

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE