Tiffany & Co. –ն զարդեր է ստեղծում «Մեծն Գեթսբիի» համար

18:52   15 փետրվարի, 2013

Tiffany & Co. ոսկերչական ընկերությունը կոստյումների ավստրալացի դիզայներ Քեթրին Մարթինի հետ համատեղ զարդերի հավաքածու է ստեղծել ռեժիսոր Բազ Լուրմանի «Մեծն Գեթսբի» ֆիլմի համար։ «Tiffany –ին ոսկերչական իրերի ամերիկյան գլխավոր արտադրողն է։ Մեր պահոցում 20-ականների բազմաթիվ զարդեր կան, որոնց համապատասխան էլ ստեղծվել է այդ լեգենդար վեպի էկրանավորման համար զարդերի հավաքածուն», - The InStyle Magazine  -ին հայտարարել է ընկերության նախագահ Ջոն Քինգը։

Հարգի ամերիկյան ոսկերչական մարկայի ադամանդե եւ մարգարտյա զարդերով կփայլեն նաեւ այնպիսի աստղեր, ինչպիսիք են Լեոնադրո Դի Կապրիոն, Քերի Մալիգանը, Թոբի Մագուայերը եւ Իսլա Ֆիշերը։ Զարդերի եւ կոստյումների հավաքածուն ստեղծված է անցյալ դարի 20-ականների ոճով։



© NEWS.am STYLE