Նոր քասթինգ, նոր հաղորդում. Շուշան Երիցյանը նորություն ունի

12:17   16 մարտի, 2016

Շատ շուտով` ապրիլի սկզբին, մոդել-դերասանուհի Շուշան Երիցյանը կրկին հանդես կգա որպես հաղորդավարուհի: Շուշանը  «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում վարելու է մասնագիտական հաղորդում, որը վերաբերում է մոդելներին եւ ուղղված է Հայաստանում մոդելային բիզնեսի զարգացմանը.

«Սա իմ հեղինակային հաղորդումն է, այն պետք է նպաստի Հայաստանում պրոֆեսիոնալ մոդելինգի զարգացմանը»,-մեզ հետ զրույցում նշեց Շուշանը` փոքր-ինչ մանրամասնելով հաղորդման բնույթը.

«Կլինի քասթինգ, որին կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր մոդելային արտաքինով անձիք: Հեռուստաշոուի ժամանակ լինելու են հետաքրքիր եւ ուսուցողական փուլեր, որոնց ընթացքում կունենանք նաեւ պրոֆեսիոնալ մոդելներ: Ամեն փուլից հետո մասնակիցների թիվը կրճատվելու է»,-ասում է մոդելը, որը հանուն նոր հաղորդաշարի դիմել է նաեւ ոճային փոփոխությունների: Նա ներկել է վարսերն ու հաճախում է մարզասրահ, որպեսզի ամբողջովին համապատասխանի նոր հաղորդման հաղորդավարուհու կարգավիճակին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Շուշան Երիցյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE