Մըրայա Քերին ու Ջեյմս Փաքերը շքեղ հարսանիք են կազմակերպելու Բարբուդա կղզում

16:11   16 մարտի, 2016

Մըրայա Քերին ու Ջեյմս Փաքերը շքեղ հարսանիք են կազմակերպելու Բարբուդա կղզում, գրում է TMZ –ը: Երգչուհին ու ավստրալացի միլիարդատերը արարողությանը հրավիրելու են 50 ամենամտերիմ մարդկանց: Նրանց կղզի են բերելու մասնավոր օդանավերով:

Ի դեպ, կղզին պատահական չի ընտրվել:

Երգչուհու ապագա ամուսինը Ռոբերտ դե Նիրոյի հետ միասին կղզում հսկայական հյուրանոց է կառուցում՝ 250 մլն դոլար արժողությամբ:

Հարսանիքը կլինի հունիսի կեսերին, սակայն ճշգրիտ օրը դեռ հայտնի չէ:

Նշենք, որ Մըրայան այս պահին եվրոպական շրջագայությունում է, երեկ երգչուհին ելույթ էր ունենում Գլազգոյում:



© NEWS.am STYLE