Դինամիկ դիետա

19:36   27 մարտի, 2016

Բավականին բարդ է դիմանալ սննդակարգի, որը փաստացիորեն կազմված է սննդի   1 ընդունումից: Սակայն մենք դիմացկուններին առաջարկում ենք մեկ շաբաթ հետեւյալ եղանակով սնվել. 

Նախաճաշին հյութ պատրաստեք տարբեր մրգերից: Որքան շատ լինեն դրանք, այնքան լավ: Սակայն կարելի է ընդամենը 1 բաժակ խմել: Ճաշին կերեք մսի, թռչնամսի կամ ձկան ոչ ճարպոտ կտոր՝ ցանկացած բանջարեղենի հետ (բայց ոչ կարտոֆիլի): Հանքային ջուր խմեք: Իսկ ընթրիքը կազմված կլինի մի բաժակ թեյից (կարելի է` յուրահատուկ համ ունեցող):

Քաղցը հագեցնելու համար ավելի շատ ջուր խմեք: Ցանկալի է վիտամիններ ընդունել, որովհետեւ սննդակարգում, բնականաբար, դրանք բավարար չեն: Որպեսզի շատ ձանձրալի չլինի, ջանացեք ճաշի հետ կապված փորձարկումներ անել. մսի, ձկան կամ թռչնամսի տարբեր տեսակներ, ամենատարբեր բանջարեղեն: 

 

Աղբյուրը` Dieta.ru



© NEWS.am STYLE