Շվեցարական «Ջոկոնդան» Լեոնարդոյի վրձնին է պատկանում

15:29   15 փետրվարի, 2013

Շվեցարական «Մոնա Լիզան», որ առավել հայտնի է «Այզելութերյան Մոնա Լիզա» անվանումով, 16-րդ դարի սկզբին նկարել է անձամբ Լեոնարդո դա Վինչին։ Դա ապացուցվել է վերջերս անցկացված փորձաքննության ժամանակ։ Մինչ այդ համարվում էր, որ կտավը դա Վինչիի կտավի ընդամենն ավելի ուշ շրջանի պատճենն է։

Ըստ Lenta.ru-ի, Ցյուրիխի՝ Մոնա Լիզայի ֆոնդի փորձագետները նկարի ռադիոածխածնային վերլուծության արդյունքում առաջ են քաշել մի վարկած, ըստ որի կտավը թվագրված է 1410-1455-ներին։ Դա հերքել է այն վարկածը, թե իբր շվեյցարական «Ջոկոնդան» Լուվրում գտնվող հանրահայտ կտավի ուշ շրջանի պատճենն է։ Փորձաքննության արդյունքները հաստատում են նաեւ իտալացի մաթեմատիկոս Ալֆոնսո Ռուբինի վկայությունները, ով Լեոնարդո դա Վինչիի (Վիտրուվիանական մարդու) «սուրբ երկրաչափությունը» համադրել է կտավում պատկերվածի հետ։



© NEWS.am STYLE