10:06 17 մարտի, 2016Մայամիում մեկնարկել է Ռիհաննայի ANTI World Tour երկար սպասված համաշխարհային շրջագայությունը:



Ռիրին համերգի ընթացքում մի քանի անգամ փոխել է հագուստը, բայց երկրպագուների մոտ հատկապես տպավորվել է երգչուհու այն հագուստը, որով նա բեմ էր դուրս եկել ռեփեր Դրեյքի հետ:

Համաշխարհային հիթ շքերթների առաջին տեղից չիջնող Work երգը կատարելիս Ռիրին իր երկրպագուներին անակնկալ մատուցեց՝ բեմ հրավիրելով Դրեյքին (ռեփերը Ռիրի հետ նկարահանվել էր այդ երգի կրքոտ տեսահոլովակում):



Ռիրին երգը կատարելիս թափանցիկ շքեղ զգեստով էր, որը պարզ ցույց էր տալիս, որ երգչուհին առանց կրծքկալի է։


Եվ իհարկե, ի ուրախություն իր երկրպագուների՝ 28–ամյա Ռիրին կատարել է նաեւ իր ավանդական խելահեղ թվերքը:

Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ Splash, INF Photo