16:05 15 փետրվարի, 2013Թայլանդում 44-ամյա Էկահայ Թիրանարաթն ու 33-ամյա տնային տնտեսուհի Լաքսանան անընդհատ համբույրի նոր ռեկորդ են սահմանել, որը կազմել է 58 ժամ 35 րոպե 58 վայրկյան, հաղորդում է Indiatimes.com. –ը։
Մրցույթին մասնակցել է ինը չինացի զույգ, ովքեր որոշել են անցնել մեկ տարի առաջ Պատայայում սահմանած ռեկորդը, որը կազմում էր 50 ժամ 20 րոպե 1 վայրկյան։ Մրցույթի ընթացքում մրցակիցները ստիպված են եղել ուտել ձողիկի օգնությամբ եւ չքնել երկու օրից ավելի։
Որպես մրցանակ հաղթողները ստացել են 3300 դոլարի հավաստագիր եւ երկու ադամանդե մատանի։