Գաբին՝ իր կյանքի ամենակարեւոր գրավականի, սխալների եւ սիրո մասին․ բլից հարցում

15:47   17 մարտի, 2016

NEWS.am STYLE-ը շարունակում է բլից հարցում անցկացնել հայ հայտնիների շրջանում: Նշենք, որ «Բլից հարցման» շրջանակում հնչում են տարաբնույթ հարցեր: Այս անգամ մեր հերոսուհին երգչուհի Գաբրիելա Գալոյանն է։

- Ո՞րն է քո կյանքի գրավականը:

- Կյանքն իր բոլոր գույներով եւ հանելուկներով։

- Նպատակին հասնելու համար ի՞նչ է պետք մարդուն:

- Նպատակակետը տեսնելը, դրան ձգտելը։

- Ինչո՞ւ երգչուհի, այլ ոչ թե...

- Բնությունն ու Աստված կամեցան, որ լինեմ երգչուհի։

- Անկե՞ղծ ես ինքդ քո հանդեպ:

- Միշտ։

- Ի՞նչն է զայրացնում քեզ մարդկանց մեջ:

- Էժան մեթոդներով ինքահաստատման ձգտում։

- Հաճախ ես կյանքում սխալներ թույլ տալիս:

- Կյանքը սխալներից է բաղկացած, որի շնորհիվ ենք աճում։

- Մինչ օրս ինչ ես արել, որի համար զղջացել ես:

- Ժամանակս չեմ գնահատել այնպես, ինչպես հիմա եմ գնահատում։ Դրա համար շատ եմ զղջում։

- Սեր, ազնվություն, արժանապատվություն, ազատություն. ո՞րն է քեզ համար առաջնայինդ (դասավորիր ըստ հերթականությամբ):

- Սեր, ազնվություն, ազատություն, արժանապատվություն։

- Ի՞նչ է սերը:

- Չարիքի դեմ միակ ուժը։

- Համամի՞տ ես, որ կա սեր առաջին հայացքից:

- Միգուցե։

- Շուտ ես սիրահարվո՞ւմ:

- Ոչ։

- Կա՞ այնպիսի մեկը, որին երբեք չես մոռանա:

- Այո, իհարկե։

- Ի՞նչ է ազատությունը քեզ համար:

- Ինչպես կասեր իմ սիրելի երգիչ Ֆորշը՝ ազատության անունն է սեր։

- Ի՞նչ ես կարծում, հանուն սիրո արժե զոհաբերել ազատությունը:

- Մենք ծնվել ենք ազատ, ոչ ոք մեր ձեռքից չի բռնել հետեւաբար պետք է հարգել դիմացինի ազատությունը եւ բնությունը, եթե սիրում ես նրա անձը։

- Իսկ ի՞նչ խորհուրդ կտաս սիրահար զույգերին:

Մի ստրկացրեք միմյանց։ Պարզապես սիրեք ու վայելեք այդ հրաշք էմոցիանեը։

Մելինե Տոնոյան



© NEWS.am STYLE