Հանգստյան օրերի դիետա

19:08   28 մարտի, 2016

Ոմանք նախընտրում են նիհարել աշխատանքային օրերին, սակայն բեռնթափման երկու- երեք օր տեւող դիետաները ավելի լավ է հանգստյան օրերին թողնել, քանի որ ցածր կալորիականությամբ դիետան կարող է թուլություն եւ անուշադրության պատճառ դառնալ, ինչը բնականաբար ցանկալի չէ աշխատանքային օրերին: Իսկ եթե դուք հանգստյան օրերին նախընտրում եք հանգստանալ դիետաներից ու որեւէ համեղ բան ուտել, ուրեմն ստիպված կլինեք բեռնաթափումն անել երկուշաբթի:

Այս դիետան նպատակահարմար է համատեղել ֆիզիկական վարժությունների հետ՝ մարզանք արեք, պարեք, օրական երկու անգամ 15-20 րոպե պարան ցատկեք:

Շաբաթ

Նախաճաշ՝ մեկ բաժակ յուղազրկված կեֆիր, 100 գրամ տարեկանի ալյուրից հաց մի կտոր պանրով

Ճաշ՝ մի տուփ պահածոյացված ոլոռ կամ եգիպտացորեն, 2 լոլիկից, 2 վարունգից, կանաչիից ու ձեթից պատրաստված աղցան

Ընթրիք

100 գրամ ձուկ ու մեկ բաժակ կեֆիր

Կիրակի

Նախաճաշ. Կանաչ թեյ առանց շաքարի՝ 2-3 կտոր չոր հացով

Ճաշ. 2-3 եփած կարտոֆիլ, թթու կամ թարմ կաղամբ ձիթապտղի յուղով, եգիպտացորեն

Ընթրիք. Մեկ բաժակ կեֆիր, 100 գ հավի կրծքամիս կամ ձու, ցանկացած բանջարեղեն:

Աղբյուրը՝ Dieta.ru



© NEWS.am STYLE