Սիլվեսթր Սթալլոնեի դիետան

19:05   29 մարտի, 2016

Ստալոնեն կանոնավոր կերպով բեռնաթափման օրեր է անում՝ չմոռանալով ֆիզիկական պարապմունքների մասին: Ամեն առավոտ դերասանը սկսում է վազքից, մարմնամարզությունից եւ բռնցքամարտից: Այդ պատճառով նույնիսկ բեռնաթափման օրը կարող է իրեն թույլ տալ մակարոնեղեն եւ պանիր օգտագործել: Չնայած այս սննդակարգը բավականին կշտացնող է թվում, շատ քիչ կալորիաներ է պարունակում, հատկապես` մարզիկի համար: Վարունգա-օդային բեռնաթափման օրերի սիրահարներին հիշեցնենք, որ մեր մկաններին էներգիա է անրաժեշտ ածխաջրերի տեսքով, իսկ դրա բացակայության  դեպքում կարող է սկսվել ոչ թե ճարպային, այլ մկանային հյուսվածքի ճեղքում: 

Բեռնաթափման օրվա ճաշացանկ

Բանանից, խնձորից, տանձից, նարնջից եւ երկու կիվիից մրգային աղցան, որի վրա 2 ճաշի գդալ բնական յոգուրտ է լցված, թեյ՝ մեկ թեյի գդալ շաքարով: 

Ճաշ. 100 գ սպագետի կծու սոուսով (100 գ խաշած լոբի, մանր կտրատված լոլիկ, կարրիի փոշի եւ մեկ ճաշի գդալ բնական յոգուրտ), մի բաժակ լոլիկի հյութ:

Հետճաշիկ. Թարմ միրգ եւ մի բաժակ ցանկացած տեսակի հյութ: 

Ընթրիք. Սմբուկից իտալական թխվածքաճաշ, մեկ տուփ բնական յոգուրտ: 

Գիշերվա համար` մի բաժակ ճարպազուրկ մածուն կամ կաթ: 

Թխվածքաճաշի բաղադրատոմս. Մի խոշոր սմբուկ կլոր շերտերով կտրատեք եւ շերտ առ շերտ շարեք տապակի մեջ, վրան դրեք լոլիկի շերտեր, կտրատած մաղադանոս, քերած պանիր լցրեք (20-40 գ): Վրան չորահաց լցրեք եւ կես ժամով դրեք մինչեւ 150-170 աստիճան տաքացրած ջեռոցը

Աղբյուրը` Dieta.ru



© NEWS.am STYLE