Ընտանեկան դիետա

19:19   30 մարտի, 2016

Հաճախ կանանց ժամանակը չի բավականացնում իրենց համար առանձին «դիետիկ» ուտեստներ պատրաստել: Եթե դուք այդ կանանցից եք, այս սննդակարգը ձեզ լավագույնս կհամապատասխանի: Ճաշացանկը կազմված է սովորական մթերքներից, իսկ պատրաստված ուտեստներով կարող ես կերակրել ոչ միայն քեզ, այլեւ ընտանիքի մնացած անդամներին: Ընդհանուր առմամբ սննդակարգը շատ չի տարբերվում սովորականից եւ ձեզ հնարավորություն չի տա արագ եւ հետեւողականորեն նիհարելու, փոխարենը նման սննդակարգի հետեւելն ավելի հեշտ է, իսկ ավելորդ կիլոգրամներն էլ ժամանակի հետ չեն վերադառնա:  

Նախաճաշ

Սուրճ կամ թեյ՝ կաթով եւ մի թեյի գդալ շաքարով, մի կտոր հաց (փոքրիկ բուլկի), երկու թերխաշ կամ առանց կարագի տապակած ձու, մի կտոր պանիր կամ խոզապուխտ: 

Ճաշ

Մի փոքրիկ ափսեով ապուր, առանց հավելումների (թթվասեր, մայոնեզ եւ այլն), 150 գ խաշած միս, երկու խաշած կամ խորոված կարտոֆիլ, ձիթապտղի յուղով աղցան,  200 գ միրգ, երկու փոքրիկ թխվածքաբլիթ, սուրճ կամ թեյ մի գդալ շաքարով: 

Ընթրիք

Սառը, խաշած մսի կամ եփած երշիկի մի կտոր, բանջարեղենի աղցան մայոնեզի քիչ քանակությամբ, մի կտոր սեւ հաց: 

Սննդի ընդունումների արանքում

Բանջարեղենի հյութ

 

Աղբյուրը` Dieta.ru



© NEWS.am STYLE