11:02 18 մարտի, 2016Ռիհաննան կհայտնվի Vogue-ի ապրիլյան համարում: 28-ամյա երգչուհին շապիկին Tom Ford զգեստով է:
Ռիրին ամսագրի էջերին պատմում է իր անձնական կյանքի ու ստեղծագործական ծրագրերի մասին:
Հարաբերությունների մասին. «Ես այնպիսի հագեցած աշխատանքային գրաֆիկ ունեմ, որ ցանկացած հարաբերություն իրական մարտահրավեր է, ինձ համար դժվար է լինելու որեւէ մեկի հետ լուրջ հարաբերություն սկսելը: Բայց հույս ունեմ, որ ես մի օր կհանդիպեմ նրան, ում հետ ուզում եմ ամբողջ կյանքս անցկացնել»:
Փոփ երաժշտության մասին. «Սա փոփ երաժշտության հաջողության բանաձեւն է, սա շաբլոն երաժշտություն է, որը փող է բերում ու միայն փող ու այն ինձ հոգնեցրել է: Ինձ գրավում են այն երգերը, որոնք ես զգում եմ»:

Բեյոնսեի հետ սկանդալի մասին (Բեյոնսեն «Formation» երգը թողարկել էր այն ժամանակ, երբ Ռիրին թողարկել էր Anti երգը: Երգչուհիների երկրպագուները դա մարտահրավեր էին համարել ու սոցցանցերում իրար մեջ պարզաբանումներ սկսել):
«Ահա թե ինչ եմ ես մտածում: Երկրպագուները վատ էին տրամադրվել: Նրանք կարծում են, որ մեր միջեւ մրցակցություն է: Բոլորը դրանում մարտահրավեր են նկատել: Բայց ինձ դա չի հուզում, քանի որ ես անում եմ այն, ինչ անում եմ, ու այդպես միայն ես կարող եմ անել»: