Մադոննան բեմի վրա մերկացրել է երկրպագուհու կուրծքը

10:03   18 մարտի, 2016

Մադոննայի Rebel Heart ալբոմը գովազդող համաշխարհային համերգային շրջագայությունը շարունակվում է: Այս պահին 57-ամյա երգչուհին Ավստրալիայում է, որտեղ արդեն երկու սկանդալ է եղել. համերգներից մեկին Մադոննան ներկայացել էր հարբած, մյուսն էլ 3 ժամ ուշացումով էր սկսել:

Այս անգամ երգչուհու զոհն էր դարձել Բրիսբեն քաղաքը, որտեղ Մադոննա բեմ էր քարշ տվել իր երկրպագուհիներից մեկին` մերկացնելով նրա կուրծքը հենց բեմի վրա: Երգչուհին նաեւ ասել էր՝ «Այս աղջիկն այնպիսի տեսք ունի, ասես ուզում է որ իրեն մի լավ հասցնեն հետեւից»:

Միջադեպից հետո Մադոննան երկրպագուհուն առաջարկել էր «Կարող ես նույնն էլ ինձ հետ անել, եթե ուզում ես»:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE