Կիսամերկ Ռիհաննան՝ ատրճանակը ձեռքին Մայամիում

12:05   18 մարտի, 2016

Ռիհաննան, ըստ երեւույթին, շուտով մեզ կուրախացնի իր նոր Anti ալբոմի երգերից մեկի տեսահոլովակով: Ռիրին սկսել է համաշխարհային շրջագայություն իր ալբոմը գովազդելու համար. երգչուհին մոտավորապես 70 համերգ է տալու: Ի դեպ, Մայամիում նա արդեն ելույթ է ունեցել. եթե հիշում եք՝ այնտեղ նա զարմացրել էր իր երկրպագուներին Դրեյքի հետ թվերքով:

Հնարավոր է Ռիրին դեռ մի քանի օր էլ կմնա Ֆլորիդայում, քանի որ երգչուհուն տեսել են նոր տեսահոլովակի նկարահանումների ժամանակ: Ռիհաննան ներկայացել էր նոր սեքսուալ կերպարով՝ առանց կրծքկալի, թափանցիկ զգեստով, ու ատրճանակը ձեռքին:

Թե ինչ կրքեր են մեզ սպասվում նոր տեսահոլովակում՝ մնում է միայն կռահել:

 

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ INF Photo

 



© NEWS.am STYLE