Քենդրիկ Լամարն առաջին տեղն է զբաղեցրել ալբոմների համաշխարհային հիթ շքերթում

16:37   18 մարտի, 2016

Հանրահայտ ռեփեր Քենդրիկ Լամարը ալբոմների համաշխարհային հիթ շքերթի առաջին տեղում է:

Երգչի Untitled Unmastered ալբոմը հիթ շքերթ մտնելուց հետո միանգամից առաջին տեղում է հայտնվել՝ 187 հազար վաճառված կրկնօրինակ արդյունքով:

Հիշեցնենք, որ ալբոմի պաշտոնական պրեմիերան մարտի 4-ին էր: Ալբոմում 11 երգ է ընդգրկվել:

Երկրորդ հորիզոնականում, ինչպես եւ մեկ շաբաթ առաջ, Ադելն է։ Նրան հաջորդում է Ջասթին Բիբերը։

Ալբոմների համաշխարհային հիթ շքերթի անցած շաբաթվա լավագույն տասնյակը.

1. Kendrick Lamar - «Untitled Unmastered» (187.000)

2. Adele - «25» (164.000)

3. Justin Bieber - «Purpose» (82.000)

4. Generations from Exile Tribe - «Speedster» (71.000)

5. Coldplay «A Head Full Of Dreams» (60.000)

6. Rihanna «Anti» (55.000)

7. Joey & Rory - «Hymns» (45.000)

8. David Bowie - «Blackstar- (41.000)

9. The 1975 - «I Like It When You Sleep, For You Are So Beautiful» (41.000)

10. Twenty One Pilots - «Blurryface» (37.000)

Աղբյուրը՝ Apelzin

 



© NEWS.am STYLE