13:48 18 մարտի, 2016Twitter-ի օգտատերին հուզել է այս պապիկի պատմությունը։
Ուսանողուհի Քելդի Հարմոնը Twitter-ի իր էջում հրապարակել է պապիկի տխուր լուսանկարը, որի մեկնաբանության մեջ գրել է, որ պապը ճաշ էր պատրաստել ու հրավիրել իր վեց թոռներին, սակայն նրանցից միայն ինքն էր գնացել պապին այցելության։

«Ճաշ պապիկի հետ։ Նա 12 բուրգեր էր պատրաստել 6 թոռների համար, սակայն միայն ես եմ եկել։ Սիրում եմ նրան»,- գրել է աղջիկը։

Լուսանկարում հոգատար պապիկն ուտում է այդ 12 բուրգերներից մեկը, որը նա պատրաստել էր թոռների համար եւ մտադիր էր հաճելի երեկո անցկացնել սիրելի մարդկանց հետ։ Բայց ավաղ...

Պապիկի տխուր հայացքն ու հուսահատ վիճակը հուզել է շատ օգտատերերի, եւ նույնիսկ անծանոթները տարածել են պապիկի նկարը եւ գրել.
«Ճիշտ է, ես չեմ ճանաչում ոչ ձեզ, ոչ ձեր պապիկին, բայց իրեն ասեք, որ մենք (համացանցը) սիրում ենք նրան»։
Մյուսները պարզապես գրել են, թե որքան են արտասվել, հուզվել եւ անգամ առաջարկել են այցելել պապիկին։

Նշենք, որ եղել են մարդիկ, որոնք այնքան են տպավորվել, որ գտել են Քելդի Հարմոնի քույրերին ու եղբայրներին եւ վիրավորական խոսքեր գրել նրանց հասցեին։ Թոռներից մեկն անգամ գնացել է պապի տուն, կերել բուրգերը եւ գրել.

«Պապիկն ասաց, որ ներել է ինձ եւ փոխանցեց՝ դուք հիանալի մարդիկ եք, որ իրեն այդքան հայտնի եք դարձրել»։
Պատրաստեց՝ Յանա
Աղբյուրը՝ Daily mail