«Միսս Տիեզերք Պուերտո-Ռիկո 2016»- ը զրկվել է իր թագից

17:09   18 մարտի, 2016

Միսս Տիեզերք «Պուերտո Ռիկո 2016» 24-ամյա Քրիսթհիելի Կարիդեն զրկվել է թագից իր կարգավիճակին անվայել վարքագծի պատճառով: Կայացված որոշման մանրամասները չեն հայտնում:

Ինչպես գրում է E–ն, այս որոշման պատճառն այն հարցազրույցն է եղել, որի ժամանակ նա հայտարարել է, որ առհասարակ չի սիրում տեսախցիկներ:

Մրցույթի կազմակերպիչները որոշել են, որ «Միսս Տիեզերք Պուերտո Ռիկո»-ին կփոխարինի Ագուադիլյա նահանգի ներկայացուցիչ Բրենդա Խեմինեսը:

«Ես շատ ուրախ եմ ու միաժամանակ շատ հուզվում եմ: Դեռ չեմ հասկանում ինչ է կատարվում»,- պատմել է Խեմինեսը լրագրողներին:

Նշենք, որ Կարիդեն առաջին անգամ չէր մասնակցում մրցույթին՝ 2013 թ. նա կիսաեզրափակիչ էր դուրս եկել:

 



© NEWS.am STYLE