Marc Jacobs-ի մոդելը ցուցադրությանը կիսամերկ է եղել

18:35   16 փետրվարի, 2013

Marc Jacobs-ի մոդել Լիլի ՄաքՄենամին Նյու Յորքի նորաձեության շաբաթվա ժամանակ հարթակ է բարձրացել կիսամերկ։ 

Ըստ The Huffington Post,-ի, Marc Jacobs-ը Նյու Յորքում ներկայացրել է իր նոր աշնանային հավաքածուն՝ մոդելներին հագցնելով վառ կարմրագույնի, մուգ կապույտի, մոխրագույնի եւ ոսկեգույնի բոլոր երանգների մորթե, բրդյա եւ մետաքսե շքեղ զգեստներ։ Սակայն մանեկենուհիներից մեկի՝ 18-ամյա Լիլի ՄաքՄենամիի, 90-ականների ամենաբաձր վարձրատրվող մոդելներից մեկի՝ Քրիսթեն ՄաքՄենամիի դստեր հագին եղել են միայն սեւ շորտ ու մինչեւ արմունկ հասնող ձեռնոցներ։ «18-ամյա աղջկա համար ես ահագին փորձ ունեմ։ Շուտ եմ մեծացել», - իր կիսամերկ ելութը մեկնաբանել է իր Լիլին։



© NEWS.am STYLE