VARDA-ն ապշեցրել է բոլորին Барышня-крестьянка հաղորդմանն իր մասնակցությամբ

13:05   19 մարտի, 2016

Հանրահայտ պարուհին, հաջող գործարար, VARDA ապրանքանիշի սեփականատեր, pole-dance–ի աշխարհի աշխարհի չեմպիոն VARDA-ն համաձայնել է իր կյանքի ամենաանհավանական փորձին:

Նա Барышня-крестьянка ռեալիթի նախագծի շրջանակում մեկնել է Ասիա ու իր ուժերը փորձել բարդ պայմաններում ՝ ապրելով հասարակ գեղջկուհու կյանքով:

VARDA-ն հանգստյան օրերն անց է կացրել վեհաշուք լեռների ու հին ավանդույթների երկրում՝ Ղրղզստանում: Նա խնամել է ընտանի կենդանիներին, այդ թվում՝ երկու հազար հավերի, բայց չի վախեցել դժվարություններից, այլ հակառակը՝ մեծ ոգեւորությամբ սովորել է թել մանել, ասիական կերակուրներ պատրաստել ու նույնիսկ ավանդական որսորդության գնալ:

Իսկ նրա փոխարեն համեստ ու ամաչկոտ Դինարան եկել էր նվաճելու Ռուսաստանի մայրաքաղաքը: Մոսկվան ապշեցրել էր գեղջկուհուն: Նա ծանոթացել էր հանրահայտ դերասանուհի Նատալյա Ռուդովայի, նաեւ էպատաժային շոումեն «Գլամուրի արքա» Սերգեյ Զվերեւի հետ, որի հետ հանդիպումը անմոռանալի հիշողություններ էր թողել:

Դինարան սովորել է կրակ «արտաշնչել» ու պարել պիլոնի վրա, ինչպես VARDA–ն է անում իր ելույթների ժամանակ: Իսկ արդյոք հերոսուհիների հաջողվել է որեւէ ընդհանրություն գտնել: Այս հարցի պաատասխանը կիմանաք՝ դիտելով Барышня-крестьянка հաղորդումը (հոլովակը դեռ չի հայտնվել հեռուստաալիքի պաշտոնական կայքում)։

Աղբյուրը՝ պարուհու մամլո ծառայություն



© NEWS.am STYLE