Էքսպերիմենտների սիրահար Արտո Թունջբոյաջյանի համերգը Երեւանում (ֆոտոռեպորտաժ)

10:45   19 մարտի, 2016

Մարտի 18-ին երեւանյան ժամանցային վայրերից մեկում (Ռետրո ակումբում) կայացավ Միսթեր Ավանգարդ Ֆոլկ, Grammy-ի մրցանակակիր, աշխարհահռչակ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանի եւ Armenian Navy Band-ի համատեղ մենահամերգը: Դահլիճը լեփ-լեցուն էր: Սիրված երաժիշտին մեծ ծափողջուններով դիմավորեցին:

Ամբողջ երեկոյի ընթացքում հնչեցին ինչպես հին, այնպես էլ նոր կատարումներ: Արտոյի խոսքով՝ ինքն էքսպերիմենտների սիրահար է:

«Դեպքեր են եղել, որ ստեղծագործել եմ մի բան, իսկ բեմում ներկայացրել՝ այլ բան: Երբ բարձրանում ես բեմ, տեսնում մարդկանց, այդ պահին ամեն ինչ փոխվում է քեզ համար եւ սկսում ես էքսպերիմենտներ անել: Այդպիսին է միտքը»,- ասաց Արտոն:

Արտիստը կարճ ժամանակով է եկել Հայաստան: Մարտի 28-ին կրկին մեկնելու է: Իսկ մինչ այդ կվայելի երեւանյան գեղեցիկ օրերը:

Մելինե Տոնոյան



© NEWS.am STYLE