Ոստիկանությունը շղթայել է այն խանութի տարածքը, որտեղ Քանյե Ուեսթի նոր հավաքածուն էր ցուցադրված

10:01   19 մարտի, 2016

Ոստիկանությունը շղթայել է այն խանութի տարածքը, որտեղ վաճառքի էին դրել Քանյե Ուեսթի նոր հավաքածուի հագուստը, գրում է TMZ-ը:

Նյու Յորքում իսկական իրարանցում էր սկսվել, երբ խանութներից մեկում հայտնվել էր Ուեսթի հավաքածուն: Ուեսթից հագուստ ձեռք բերելու ցանկություն ունեցողների թիվն այնքան շատ էր, որ իրավապահները ստիպված են եղել շղթայել այդ տարածքը ու փորձում էին կարգի հրավիրել հրմշտոցով խանութ մտնող մարդկանց:

Նշում են, որ բուտիկի տերերը որոշում են կայացրել յուրաքանչույր գնորդի երկու իրից ավելին չվաճառել:



© NEWS.am STYLE