Victoria's Secret-ի մոդել Քենդիս Սվեյնփոլը հղի է

18:13   19 մարտի, 2016

Դեռ անցած շաբաթ Քենդիկ Սվեյնփոլը, Բեհաթի Փրինսլուն, Սարա Սամփայոն, Ջոզեֆին Սքրիվերն ու այլ մոդելներ մասնակցել են Victoria's Secret–ի Victoria's Secret Swim Special հատուկ շոուին Սեն Բարթ կղզում:

Անմիջապես դրանից հետո լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ հարավաֆրիկացի մոդել Բեհաթի Փրինսլուն հղի է իր սիրեցյալից՝ երաժիշտ Ադամ Լեւինից: Դե իսկ հիմա Բեհաթիի լավագույն ընկերուհին՝ մոդել Քենդիս Սվեյնփոլը նույնպես մեզ ուրախացնում է նման լուրով: 27-ամյա մոդելը ու նրա փեսացու Հերման Նիքոլին իրենց առաջնեկին են սպասում: Ինչպես գրում է EOnline-ն, մոդելը հիմա հղիության երրորդ ամսում է:

Victoria's Secret–ի «հրեշտակն» ու նրա բոյֆրենդը, որը նույնպես մոդելային բիզնեսում է աշխատում, արդեն 10 տարի է միասին են: Բրազիլացու հետ Սվեյնփոլը ծանոթացել էր Փարիզում, երբ նա ընդամենը 17 տարեկան է (նրա հետ հանդիպելու ժամանակահատվածում մոդելը հասցրել է պորտուգալերեն սովորել): Անցած ամռանը Հերմանը Քենդիսին առաջարկություն էր արել: 



© NEWS.am STYLE